Շենքեր Ուրվականներ
Շենքեր Ուրվականներ» շարքը ծնվել է 2018–2019 թթ․, երբ Երևանը սկսեց շինարարական նոր ալիք ապրել։ Քաղաքի մարմնի վրա բազմապատկվում էին կիսատ, դեռ չբնակեցված շենքեր, Դրանք կանգնած էին որպես քարե մարմիններ՝ առանց կյանքի,առանց հիշողության։ Նրանք կարծես ուրվականներ լինեին, որոնք դեռ սպասում են կյանքին, բայց դեռ չեն ստացել այն։
Այդ ֆոնին առանձնահատուկ են դառնում նաև հին, կիսալքված շենքերը։ Դրանք ևս ուրվականներ են, բայց արդեն լցված ուրվականներով․ հիշողություններով, անցյալ բնակիչների ստվերով, խամրած պատմություններով։ Նրանց պատերը գիտեն ավելին, քան կարող են պատմել․ նրանք մութ են, մոլորված ու ժամանակից կտրված։
Այս շարքը դիտում է ճարտարապետությունը ոչ թե որպես ֆունկցիոնալ օբյեկտ, այլ որպես քաղաքի հոգեբանական վիճակի արտացոլում։ Շենքը կարող է կանգնած լինել, բայց եթե նրա ներսում կյանք չկա, ապա նա դառնում է դատարկ մարմին․ կառուցվածք առանց սրտի, ներկայություն առանց ներկայության։
Շենքեր Ուրվականներ»–ը ուսումնասիրում է ժամանակակից Երևանի հակասական ընթացքը․ առաջընթաց, որը երբեմն խտրականությամբ է մաքրում հինը, և նորություն, որը կարող է խարխլված ծնվել։ Շարքը առաջարկում է դիտորդին կանգնել այս լռության մեջ և հարցնել․
Ի՞նչն է իրականում քաղաքին կենդանություն տալիս։