chevron left Վերադառնալ պատկերասրահ
Հայերեն English

«Nue»

Այս ստեղծագործական ուղին սկսել եմ դեռ ուսանողական տարիներին՝ առանց գիտակցելու, թե ինչու «կին» պատկերացումը այդքան կենտրոնական է իմ մտածողության մեջ։ Տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել եմ այս թեմային, սակայն այն ժամանակ ստեղծածս գործերից շատերի նույնիսկ լուսանկարները չեն պահպանվել։ Գիտակցումը եկել է շատ ավելի ուշ՝ բացահայտելով, որ սա ինքնաճանաչման խոր, ինտիմ և երկարատև ճանապարհ էր։ «Nue»-ն կին լինելու փորձառության ճանաչման մի ձև է․ ոչ միայն ինձ, այլ բոլոր կանանց, կին բնույթի էության ու բազմաշերտության ըմբռնման փորձ։

Սերիայի տարբեր փուլերն անդրադառնում են կնոջ ֆիգուրի, հոգեբանության և հասարակական գոյության տարբեր շերտերին։ Նախ՝ «Nue»-ն մարմնի գեղեցկության ու ներդաշնակության մասին է․ կնոջ մարմինը բնության շարունակությունն է, լեռների, լանդշաֆտների և կենսաբանական ձևերի արտացոլումը։ Այնուհետև ստեղծագործությունները սկսեցին խոսել կնոջ ներքին ուժի, կենսունակության և անվերջ էներգիայի մասին։

Միաժամանակ «Nue»-ն դիտարկում է կնոջ ճանապարհը պատմության մեջ։ Կինը միշտ եղել է մշակույթի, պատմությունների և մարդկային զարգացման առանցքային շարժիչ ուժը։ Նրա հետագիծը երբեմն տեսանելի է ու շոշափելի, իսկ երբեմն՝ անտեսանելի, լուռ, բայց մշտապես ազդեցիկ։ Նա փոխում է անհատական կյանքեր, հասարակություններ և նույնիսկ մոլորակի զարգացումը։

Այս շարքը նաև կնոջ սահմանների մասին է․ այն լուռ ճնշումների, սոցիալական արգելքների, որ խոչընդոտում են կնոջը բացել թևերը, սավառնել ու հասնել սեփական բարձրունքներին։ «Nue»-ն միաժամանակ հիշեցում է այս սահմանափակումների մասին և հավատ հայտարարված կին ներուժի անսահմանությանը։

close
Gallery large view

Emma Dilanyan Art © 2025

instagram icon envelope icon phone icon