Բարի գալուստ Էմմա Դիլանյանի պաշտոնական էջ

Կյանք և Արվեստ

Կյանք և Արվեստ

Էմմա Դիլանյանը ծնվել է Երևանում՝ արվեստի հենքով հարուստ միջավայրում: Չնայած որ մանկության տարիներին ծնողները նրան ուղղորդում էին դեպի երաժշտական ուղին, նրա ստեղծագործական ձիրքը առավելապես դրսևորվեց կերպարվեստում: Դեռ վաղ տարիքից Էմման զգում էր գեղարվեստի հանդեպ իր խոր հետաքրքրությունը, որն ավելի նպատակային դարձավ 13 տարեկանում, երբ առաջին անգամ ինքնուրույն սկսեց ուսումնասիրել նկարչության հիմունքները:

Դիլանյանի կրթության ուղին նշանավորվում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջում,ապա Չեխիայի Յիհլավա քաղաքի գրաֆիկական քոլեջում, որտեղ նա զարգացրեց իր գեղագիտական մոտեցումներն ու ամրապնդեց վարպետությունը: Ուսանողական տարիներից ի վեր նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների՝ ներկայացնելով իր եզակի և բազմաբնույթ աշխատանքները:

Այսօր Էմման շարունակում է իր ճանապարհը արվեստի դաշտում՝ մասնակցելով թե՛ տեղական, թե՛ միջազգային ցուցահանդեսների: Բացի իր գեղարվեստական գործունեությունից, նա հանդես է գալիս նաև որպես կուրատոր՝ կազմակերպելով տարբեր նկարիչների ցուցահանդեսներ ու գեղարվեստական միջոցառումներ՝ նպաստելով հայ ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը:

Էմմա Դիլանյանի ստեղծագործական ուղղվածությունը ընդգրկում է և՛ ֆիգուրատիվ, և՛ բնապատկերային ժանրերը, որտեղ նա համադրում է գույնը, ձևը և տարածությունը՝ փորձելով որսալ մարդու և բնության միջև փոխհարաբերության նուրբ նյուանսները: Արվեստն Էմմայի համար ինքնարտահայտման խորն ու հուզական ձև է՝ հնարավորություն տալով ուսումնասիրել մարդկային հոգին և բնության անվերջանալի գեղեցկությունը՝ ստեղծելով երկխոսություն, որը խոսում է դիտորդի հետ:

Ցուցահանդեսներ

«Կնոջ հետագիծը» խմբային ցուցահանդես 2025

Zervas Symposium, Հունաստան 2025

Zervas Symposium, Հայաստան 2025

Վարկանիշային ցուցահանդես, ՀՆՄ 2025

«Կին» Ֆիջիթալ սփեյս 2024

«Կանայք Խաղաղություն Արվեստ» խմբային ցուցահանդես, ՆՓԱԿ 2024

«Նյու» խմբային ցուցահանդես, ՆՓԱԿ 2024

«Body Tenderness» Խմբային ցուցահանդես, Վրաստան, Թիֆլիս 2024

Վարկանիշային ցուցահանդես, ՀՆՄ 2024

Ալտերնատիվ արվեստի ֆեստիվալ, ՆՓԱԿ 2023

Խմբային Ցուցահանդես, Ջերմուկի ազգային պատկերասրահ 2023

Վարկանիշային ցուցահանդես, ՀՆՄ 2023

Christmas Art Fair, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն 2022

Վարկանիշային ցուցահանդես, ՀՆՄ 2022

«Արվեստոտ օրեր Դիլիջանում» էքսպո 2021

Խմբային ցուցահանդես, Ոսկեվազ ցուցասրահ 2021

Ալտերնատիվ արվեստի ֆեստիվալ, ՆՓԱԿ 2021

Անհատական ցուցահանդես, ՆԱՄ 2021

Վարկանիշային ցուցահանդես, ՀՆՄ 2021

Պատկերասրահ

«Nue»

«Nue»

Հայկական Լանդշաֆտներ

Հայկական Լանդշաֆտներ

Թափանցիկ Էություն

Թափանցիկ Էություն

Նեբուլա

Նեբուլա

Մեկուսացում

Մեկուսացում

Շենքեր Ուրվականներ

Շենքեր Ուրվականներ

Վիդեոներ